-
08.10.2014|
16:48
Հոկտեմբերի 9-ին ՀՀԿ կենտրոնական գրասենյակի դահլիճում տեղի կունենա ՀՀԿ երիտասարդական կազմակերպության կողմից սահմանված ամենամյա անվանական կրթաթոշակների հանձնման հանդիսավոր արարողությունը։ Արդեն ավանդույթ է դարձել ամեն տարի ռազմական ուսումնական հաստատությունների և բուհերի ռազմահոգեբանական ֆակուլտետների գերազանց առաջադիմություն ունեցող ուսանողների միջև անցկացնել ինտելեկտուալ մրցույթ, որի հաղթողներն արժանանում են Անդրանիկ Մարգարյանի, Աշոտ Նավասարդյանի Գարեգին Նժդեհի և Վազգեն Սարգսյանի անվան կրթաթոշակների:
-
07.10.2014|
10:50
Հոկտեմբերի 5-ին Արենու գինու փառատոնին առանձին տաղավարով ներկայացան նաև Հայաստանի երիտասարդական հիմնադրամի (ՀԵՀ) Վայոց ձորի մարզային կենտրոնի անցկացրած բատիկայի և պլաստիկ կավի դասընթացների մասնակից երիտասարդները։
-
06.10.2014|
14:21
Հայաստանի ուսանողական մարզական 15-րդ խաղերի շրջանակներում հոկտեմբերի 5-ին կայացել է հրաձգության մրցաշարը։
-
06.10.2014|
11:52
Հոկտեմբերի 4-ին Հայաստանի երիտասարդական հիմնադրամում կազմակերպվել էր «Գարեգին Նժդեհ» ֆիլմի դիտումը, որին հաջորդեց հայ պետական, ռազմական գործիչ, քաղաքագետ-իմաստասեր Գարեգին Նժդեհի կյանքի և գործունեության վերաբերյալ դասախոսությունը։ Մասնակցում էին Երևանի ավագ դպրոցների աշակերտական խորհուրդների ներկայացուցիչները։
-
04.10.2014|
20:05
Այսօր` հոկտեմբերի 4-ին, մեկնարկեց Հայաստանի հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպության գաղափարաքարոզչական հանձնաժողովի կազմակերպած հայագիտական սեմինար-քննարկումների շարքը:
-
04.10.2014|
13:19
Հոկտեմբերի 3-ին «Հայրենապաշտ սերունդ» ծրագրի շրջանակներում «Արգիսդի» հայրենասիրական հասարակական կազմակերպությունը հյուրընկալվեց Եղեգնաձորի թիվ 1 հիմնական դպրոցում։
-
02.10.2014|
12:24
Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանը վերադարձել է աշխարհի լավագույն 200 համալսարանների շարքը:
-
01.10.2014|
17:09
Այսօր մեկնարկել է «Հայաստանի բարձրագույն կրթության ոլորտի հզորացում Եվրոպական բարձրագույն կրթական տարածքին ինտեգրվելու նպատակով›› թվինինգ ծրագիրը, որն իրականացվում է Եվրոպական Միության աջակցությամբ:
Ծրագրի մեկնարկին նվիրված համաժողովին ներկա են եղել ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Կարինե Հարությունյանը, ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեան, ՀՀ-ում Ֆինլանդիայի դեսպան Քրիստեր Միխելսոնը և ՀՀ-ում Գերմանիայի դեսպան Ռայներ Մորելը, ՀՀ կառավարության անդամներ, կրթության ոլորտի ներկայացուցիչներ:
-
01.10.2014|
12:28
Ռուսաստանը երկու տարով դադարեցրել է մասնակցությունը ամերիկյան դպրոցական փոխանակման Future Leaders Exchange (Ապագա առաջնորդների փոխանակում) ծրագրին:
-
30.09.2014|
16:17
Սեպտեմբերի 30-ին լրացավ ՀՀ նախագահի գործընկեր կազմակերպության` Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից հայտարարված դրամաշնորհների ծրագրերի ընդունման վերջնաժամկետը։ Նույն օրը տեղի ունեցավ մրցութային հանձնաժողովի նիստը, որի ընթացքում բացվեցին Հայաստանի նախագահի աշխատակազմի կողմից հատկացվող դրամաշնորհների համար հայտ ներկայացրած հասարակական կազմակերպությունների դիմում-հայտերը, հրապարակվեցին հայտատու կազմակերպությունների անունները։